BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նիկիտա Սիմոնյանի կտրուկ արձագանքը

Նիկիտա Սիմոնյանի կտրուկ  արձագանքը
10.11.2015 | 12:15

Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը չափազանց կտրուկ է արձագանքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզչի դժգոհությանը՝ կապված ռուսական ֆուտբոլում լեգեոներների թվի սահմանափակման հետ. «Հնարավոր է չափազանց կտրուկ թվամ, սակայն կասեմ՝ Վիլաշ Բոյաշը թքած ունի ռուսական ֆուտբոլի, հավաքականի մեր անդամների նախապատրաստման վրա: Նա չի կամենում կադրեր պատրաստել, նրան ձեռնտու է ֆուտբոլիստներ գնել: Դա հեշտից էլ հեշտ է: ՌՖՄ-ն այլ շահեր ունի: Ահա և ամբողջը: Մենք տարբեր դիրքերում ենք: Եթե նրան դուր չեն գալիս մեր կարգերը, ապա կան ուրիշ թիմեր ուրիշ երկրներում: Թող գնա այնտեղ, ուր հավանաբար պատրաստվում է գնալու: Գիտե՞ք ինչ, արդեն զզվեցրել է քննադատությունը»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Լոկոմոտիվից» կրած պարտությունից հետո Վիլաշ Բոյաշը անդրադարձել էր ռուսական ֆուտբոլում լեգեոներների հիմնախնդրին ու Ռուսաստանի առաջնությունը անվանել «Մուտկոյի առաջնություն»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ